Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանում քննության է առնվում Գառնիկ Պ.-ի դեմ հարուցված քրեական գործը:
Նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2012թ փետրվարի 24-ից մինչև մայիսի 27-ը ընկած ժամանակահատածում 4 տարբեր օրերի սեռական հարաբերություն է ունեցել ակնհայտ 16 տարին չլրացած 1999թ,-ին ծնված Սվետլանայի (անունը փոխված է) հետ:
Մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն չհեռանալու մասին:
Մեղադրանքի պաշտպանությունը դատարանում իրականացվում է Արարատի մարզի դատախազության կողմից:
Հիշեցնենք, որ համաձայն ՀՀ քրեական օրենսգրքի 141-րդ հոդվածի` տասնութ տարին լրացած անձի կողմից սեռական հարաբերությունը կամ սեքսուալ բնույթի այլ գործողություններ կատարելն ակնհայտ տասնվեց տարին չլրացած անձի հետ՝ սույն օրենսգրքի 138-րդ, 139-րդ կամ 140-րդ հոդվածով նախատեսված հանցանքների հատկանիշների բացակայության դեպքում՝ պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի 100-ապատիկից 250-ապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Աղբյուրը` Իրավաբան.net