Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է նախկինում դատվածություն չունեցող Գոռ Ե.-ի և Հրանտ Բ.-ի դեմ հարուցված քրեական գործի դատավարությունը: Գոռ Ե.-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա նախնական համաձայնության գալով Երևան քաղաքի բնակիչ Հրանտ Բ.-ի հետ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով` դիտավորությամբ թեթև վնասվածք պատճառելով, բացահայտ առևանգել է Ագարակ քաղաքի բնակիչ Արմեն Հ.-ին:
Հրանտ Բ.-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա նախնական համաձայնության գալով Երևան քաղաքի բնակիչ Գոռ Ե.-ի հետ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով` դիտավորությամբ թեթև վնասվածք պատճառելով, բացահայտ առևանգել է Ագարակ քաղաքի բնակիչ Արմեն Հ.-ին:
Գործով երկու մեղադրյալների նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:
Դատարանում մեղադրանը պաշտպանվում է Սյունիքի մարզի դատախազության կողմից:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Աղբյուրը` Իրավաբան.net