Ինչո՞ւ է մեղադրվում «Երիտասարդական պալատի» տարածքում իրականացվող շինարարությունը ղեկավարող անձը

Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում քննության է առնվում նախկինում չդատված Արմեն Դ.-ի դեմ հարուցված քրեական գործը:

 

Նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հանդիսանալով «Ավանգարդ-Մոթորս» ՍՊԸ-ի շինարարության բաժնի պետ և ղեկավարվելով Երևան քաղաքի նախկին «Երիտասարդական պալատի» տարածքում իրականացվող շինարարական աշխատանքները, այնտեղից և նոր կառուցվող շենքի հիմնահորից հանված շինարարական աղբը` քարը, բետոնը, հողը և այլ ժայռաբեկորներ, առանց համապատասխան թույլտվության, չունենալով անգամ Կոտայքի մարզի Պտղնի համայնքի և ՀՀ Բնապահպանության Կոտայքի տարածքային տեսչության համաձայնությունը, չպարզելով Երևան-Սևան ավտոճանապարհի 5-րդ հատվածի ձախակողմյան հարակից ձորի պատկանելիությունը, ինչպես նաև այդ տարածքով անցնող կոմունիկացիոն համակարգերի առկայությունը, հրահանգել է ՍՊԸ-ի վարորդներին վերը նշված աղբը տեղափոխելու և այտեղ լցնելու համար: 2010 թվականի օգոստոսից նոյեմբեր ամիսն ընկած ժամանակահատվածում ընկերության ավտոմեքենաներով նշված տարածք անցնող ջրի Արզական-Երևան ջրատարի 820մմ տրամաչափի մետաղական խողովակաշարը, որի արդյունքում «Երևան-Ջուր» ՓԲԸ-ին պատճառվել է 5.730.000 ՀՀ դրամի նյութական վնաս:

 

Մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն չհեռանալու մասին:

 

Դատարանում մեղադրանքի պաշտպանությունն իրականացվում է Կոտայքի մարզի դատախազության կողմից:

 

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել