Աղջի՞կն է աղջիկ փախցրել

Այն, որ տղաները հաճախ ընտրում են ամուսնանալու ոչ քաղաքակիրթ տարբերակը` աղջիկ փախցնելը, դա նորություն չէր, բայց այն, որ արդեն աղջիկներն են աղջիկ փախցնում, լոգիկայից դուրս է:

 

Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է գտնվում քրեական գործն ըստ մեղադրանքի Ռոզայի, Լենդրուշի և Գագիկի:

 

Վերջինս, նախնական համաձայնության գալով իր եղբոր` Լենդրուշ Խ.-ի հետ` իրենց մյուս եղբոր` Արմանի համար որոշել են աղջիկ փախցնել:

 

Նշված նպատակի համար Ռոզան և Լենդրուշը 29.02.2012թ.` ժամը 14-ի սահմաններում, Հրազդան քաղաքում բռնություն գործադրելու միջոցով Աշխենին նստեցրել են Հրազդան քաղաքի բնակիչ Գագիկի կողմից վարած ԲՄՎ մակնիշի ավտոմեքենան, բացահայտ առևանգել նրան և տեղափոխել Գեղարքունիքի մարզի Դդմաշեն գյուղ, որտեղ, տեսնելով, որ Աշխենը չի ցանկանում իրենց եղբոր հետ ամուսնանալ, նույն օրը երեկոյան վերջինիս վերադարձրել են հարազատներին:

 

Ռոզան, Լենդրուշն և Գագիկն այժմ հայտնվել են մեղադրյալի աթոռին:

 

 

Լենդրուշը կալանավորված է, Ռոզային նկատմամբ խափանման միջոց չի ընտրվել, իսկ Գագիկը ստորագրությամբ բաց է թողնվել:

 

Այժմ, եռյակը սպասում է դատարանի դատավճռին:

 

 

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

 

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել