Ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողների կողմից ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ հունվարի 25-ին, ժամը 06.30-ին Մոսկվա-Երևան չվերթով ՀՀ է ժամանել և բաժին ներկայացել 1938 թ. ծնված Աիդա Ս.-ն, որը 1999 թ. փետրվարի 24-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 179 հոդվածի 3-րդ մասի մեղադրանքով՝ յուրացում կամ վատնում խոշոր չափերով:
Խափանման միջոցը` կալանք:
Կատարվում է քննություն: Հայտնում են ՀՀ ոստիկանությունից:
Աղբյուրը` Իրավաբան.net