Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում քննության է առնվում Ստեփան Ա.-ի և Գոհար Ղ.-ի դեմ հարուցված քրեական գործը: Ստեփան Ա.-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2012թ. հոկտեմբերի 17-ին խոշոր եղջերավոր անասունները արածացնելու պատճառով առաջացած վեճի ժամանակ ձեռքով և ձեռնափայտով հարվածներ է հասցրել Գոհար Ղ.-ի գլխին, պատճառելով թեթև վնաս:
Գոհար Ղ.-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2012թ. հոկտեմբերի 17-ին անասունները արածացնելու պատճառով վիճաբանել է Ստեփան Ա.-ի հետ, ապտակել է նրան, ձեռնափայտով հարվածել և պատճառել է թեթև վնասի հատկանիշ չպարունակող մարմնական վնասվածք:
Գործով երկու մեղադրյալների նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն չհեռանալու մասին:
Դատարանում մեղադրանքը պաշտպանվում է Լոռու մարզի դատախազության դատախազ Գագիկ Աջամյանի կողմից:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Աղբյուրը` Իրավաբան.net