Ի՞նչ պատահեց, երբ առանց վարորդական իրավունքի վարեց մեքենան

Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանում քննության է առնվում նախկինում չդատված Արթուր Զ.-ի դեմ հարուցված քրեական գործը:

 

Նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա չունենալով վարորդական իրավունքի վկայական` 31.10.2012թ գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, իր վարած, եղբորը` Գեղամ Զ.-ին պատկանող վազ 2109 մակնիշի ավտոմեքենայով ընկերների` Վ.Խաչարյանի, Ա.Մանուկյանի և մյուսների հետ Տափերական գյուղից դեպի Շահումյան գյուղ վերադառնալիս, թույլ է տվել «Ճանապարհային երթևեկության անվտանգության մասին» ՀՀ օրենքի 23 հոդ. 3 կետի և ՃԵԿ-ի 65 կետի պահանջներին հակասող գործողություններ, վթարի է ենթարկվելով բախվել է գազատար խողովակին և կողաշրջվել, որի հետևանքով ուղևոր Վ.Խաչատրյանին անզգուշությամբ պատճառել է մահ:

 

Մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց ընտվել է ստորագրություն չհեռանալու մասին:

 

Դատարանում մեղադրանքը պաշտպանվում է Արարատի մարզի դատախազության կողմից:

 

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել