Միջազգային դատարան դիմելու կարգը

Յուրաքանչյուր անձ, որը գտնում է, որ իրեն վերաբերող քաղաքացիական գործով օրենքով սահմանված կարգով ընդունված վերջնական դատական որոշմամբ խախտվել է Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով նախատեսված իր իրավունքը (իրավունքները), Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ գործող և քաղաքացիական գործեր քննելու իրավասություն ունեցող միջազգային դատարան դիմելու իրավունք ունի:

 

Վերջնական դատական ակտ է համարվում օրենքով սահմանված կարգով առաջին ատյանի դատարանի կայացրած և ուժի մեջ մտած, բողոքարկման ոչ ենթակա, Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քաղաքացիական դատարանի կայացրած և ուժի մեջ մտած, գործի քննությունը սկսելը և շարունակելը բացառող, ինչպես նաև գործն ըստ էության լուծող դատական ակտը:

 

Միջազգային դատարան դիմելու իրավունքը ծագում է վերջնական դատական որոշումն ուժի մեջ մտնելուց հետո` համապատասխան միջազգային դատարանի հիմնադիր պայմանագրով կամ նրա լիազորությունները սահմանող միջազգային այլ պայմանագրերով սահմանված պահից:

 

Միջազգային դատարան դիմելու իրավունք ունեցող անձանց շրջանակը սահմանվում է տվյալ միջազգային դատարանի կանոնակարգերով:

 

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել