Ե՞րբ է նշանակվում փորձաքննություն

Հաճախ քաղաքացիաիրավական բնույթ կրող վեճի քննության ընթացքում այս կամ այն հարցը պարզելու նպատակով անհրաժեշտություն է առաջանում նշանակել փորձաքննություն:

 

Իսկ ո ՞ր հարցերի պարզաբանման համար է նշանակվում փորձաքննություն:

Փորձաքննություն նշանակվում է գործի քննության ժամանակ ծագող հատուկ գիտելիքներ պահանջող հարցերի պարզաբանման նպատակով:

Փորձաքննություն նշանակում է դատարանը` կողմի (կողմերի) միջնորդությամբ կամ իր նախաձեռնությամբ:

 

Գործին մասնակցող անձինք իրավունք ունեն դատարանին առաջադրել հարցեր, որոնք պետք է պարզաբանվեն փորձաքննության ընթացքում, ինչպես նաև նշել այն մասնագիտացված փորձագիտական հաստատությունը կամ այն փորձագետին, որոնց դատարանը կարող է հանձնարարել փորձաքննության կատարումը:

Կողմի միջնորդությամբ նշանակված փորձաքննության հետ կապված ծախսերի համար վճարում է այդ կողմը:

Դատարանի կամ կողմերի նախաձեռնությամբ նշանակված փորձաքննության հետ կապված ծախսերը կատարվում են դատական ծախսերի հաշվին:

 

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել