ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայություն փոխանցմամբ` բազմաթիվ քաղաքացիների մոտ դժգոհություն էր առաջացրել 2012թ. հունիսին, դեռևս Տրանսպորտի և կապի նախկին նախարարի օրոք, Երևան- Վանաձոր և հակառակ ուղղությամբ՝ Վանաձոր-Երևան, միկրոավտոբուսային երթուղիներում փոխադրավարձի բարձրացումը՝ դառնալով 1400 դրամ։
Հաշվի առնելով Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի առաջարկությունը և եզրակացությունը՝ ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանի հունվարի 24-ի հրամանով Երևան- Վանաձոր և Վանաձոր-Երևան ուղղությամբ միկրոավտոբուսային երթուղիներում վերականգնվել է նախկին փոխադրավարձը՝ 1200 դրամ։
Աղբյուրը` Իրավաբան.net