Հայաստանի Հանրապետության Նախագահի 2013թ. հունվարի 24-ի հրամանագրով Վաղինակ ՄԿՐՏՉՅԱՆԸ նշանակվել է Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր: Հայտնում է դատական դեպարտամենտը:
Ծննդյան տարեթիվը, ծննդավայրը 27.08.1981թ., ք. Երևան
Կրթությունը Բարձրագույն, Երևանի
պետական համալսարանի
իրավագիտության ֆակուլտետը 2001թ.,
ՀՀ պետական կառավարման
ակադեմիա 2007թ.
Մասնագիտական ստաժը 9 տարի
Ընտանեկան դրությունը Ամուսնացած, ունի 3 երեխա
ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՄԱՍԻՆ
29.05.2003թ.- 22.07.2004թ. Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա համայնքի
դատախազության ստաժոր-քննիչ
22.07.2004թ.-28.07.2005թ. Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա համայնքի
դատախազության քննիչ
28.07.2005թ.-18.01.2007թ. Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների
դատախազության քննիչ
18.01.2007թ.-01.10.2007թ. Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների
դատախազության ավագ քննիչ
01.10.2007թ.-18.01.2008թ. Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների
դատախազության դատախազ
21.01.2008թ.- առ այսօր ՀՀ հատուկ քննչական ծառայության հատկապես կարևոր
գործերի քննիչ։
Աղբյուրը` Իրավաբան.net