Գործունակ քաղաքացին, ինչպես նաև տասնչորսից մինչև տասնութ տարեկան անչափահասը, որը վնաս է պատճառել այնպիսի վիճակում, երբ նա չէր կարող գիտակցել իր գործողությունների նշանակությունը կամ ղեկավարել դրանք, պատասխանատվություն չի կրում իր պատճառած վնասի համար:
Եթե վնասը պատճառվել է տուժողի կյանքին կամ առողջությանը, դատարանը կարող է տուժողի և վնաս պատճառողի գույքային դրության, ինչպես նաև այլ հանգամանքների հաշվառմամբ վնաս հատուցելու պարտականությունը լրիվ կամ մասնակիորեն դնել վնաս պատճառողի վրա:
Վնաս պատճառողը չի ազատվում պատասխանատվությունից, եթե ոգելից խմիչքներ, թմրադեղեր օգտագործելով կամ այլ եղանակով իրեն հասցրել է այնպիսի վիճակի, որում նա չէր կարող գիտակցել իր գործողությունների նշանակությունը կամ ղեկավարել դրանք:
Եթե վնասը պատճառվել է անձի կողմից, որը հոգեկան խանգարման հետևանքով չէր կարող գիտակցել իր գործողությունների նշանակությունը կամ ղեկավարել դրանք, դատարանը կարող է վնասը հատուցելու պարտականությունը դնել այդ անձի հետ համատեղ բնակվող աշխատունակ ամուսնու, ծնողների, չափահաս երեխաների վրա, ովքեր իմացել են վնաս պատճառողի հոգեկան խանգարման մասին, սակայն չեն բարձրացրել նրան անգործունակ ճանաչելու հարցը:
Աղբյուրը` Իրավաբան.net