Ուսուցիչներին ծաղիկներ, քաղցրավենիք, հուշանվերներ տալը կարող է ընդունելի լինել

«Դպրոց- կենտրոնների միություն» իրավաբանական անձանց միությունը նախաձեռնել է «Ուսուցչի էթիկայի նորմեր»-ը փաստաթղթի կազմումը: Ըստ այդ նախագծի Հակակոռուպցիա բաժնի` կաշառք վերցնելը կամ կաշառք տալն անհամատեղելի են ուսուցչի մասնագիտական բարոյականության հետ: Ուսուցիչը կարող է վերցնել այն նվերները, որոնք չեն կարող ունենալ կաշառելու միտում, արտահայտում են ավելի շուտ երախտագիտություն և անձնական բարյացակամություն, այլ ոչ թե շահի ակնկալիք: Դրանք պետք է բավականաչափ համեստ լինեն, այսինքն` պատրաստված սաների ձեռքով: Որոշ դեպքերում ընդունելի կարող են լինել նաև ծաղիկներ, քաղցրավենիք, հուշանվերներ կամ այլ ոչ թանկարժեք իրեր:

 

Ուսուցիչը չպետք է որևէ կերպ ակնարկի, ցանկություն հայտնի, համաձայնության գա այլ ուսուցիչների հետ սաների կամ ծնողների միջոցով իրեն նվերներ մատուցելու հարցում:

 

Ուսուցիչը չպետք է դիտավորությամբ իջեցնի իր դասավանդման որակը, որպեսզի սովորողին դրդի դասերից դուրս, մասնավորապես հիմունքներով իր կամ մեկ այլ ուսուցչի մոտ պարապելու, քանի որ դա անուղղակի կոռուպցիա է և մասնագիտական պարտականությունների կատարման դիտավորյալ թերացում:

 

Ուսումնական հաստատության տնօրենը կամ ուսուցիչը սովորողների ծնողների կամ այլ անձանց կողմից կարող են ընդունել ուսումնական հաստատությանը ցույց տրված ցանկացած անշահախնդիր օգնություն, սակայն դա պետք է անել պատշաճ ընթացակարգով: Հասարակությունը պետք է տեղեկացվի նման օգնության տրամադրման մասին, իսկ օգնություն տրամադրողներին պետք է շնորհակալություն հայտնել հրապարակավ: Օգնության կարգով տրամադրված միջոցները պետք է սահմանված կարգով հաշվառվեն և օգտագործվեն բացառապես կրթական նպատակներով:

 

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել