Հաճախ է պատահում, որ տրասպորտային միջոցի նկատմամբ սեփականության իրավունքը գրանցված է լինում մեկ անձի անվամբ, սակայն այն փաստացի անցնում է մեկ այլ անձի տիրապետության տակ` առանց անվանափոխում կատարելու:
Այս առումով պետք է իմանալ հետևյալը:
Այն դեպքերում, երբ ճանապարհային երթևեկության կանոնի խախտումն ամրագրվել է տեսանկարահանման կամ լուսանկարահանման միջոցով, ապա օրենքով նախատեսված վարչական պատասխանատվությունը կրում է տրանսպորտային միջոցի սեփականատերը, իսկ եթե տրանսպորտային միջոցը հանդիսանում է իրավաբանական անձի սեփականություն, ապա այն անձը, որին ամրացված է տրանսպորտային միջոցը կամ տրանսպորտային միջոցն ամրացնելու իրավասություն ունեցող անձը, եթե չեն ապացուցում, որ խախտումը կատարել է այլ անձ:
Աղբյուրը` Իրավաբան.net