Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում քննության է առնվում նախկինում չդատված Էրիկ Բ.-ի դեմ հարուցված քրեական գործը: Նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հանդիսանալով X զմ-ի պայմանագրային զինծառայող կոչումով ավագ սերժանտ բռունցքով հարվածել է իր նկատմամբ ստորադրյալ շարքային Արսեն Ա.-ի ձախ աչքի շրջանին պատճառելով առողջությանը թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածք:
Էրիկ Բ.-ի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն չհեռանալու մասին:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Աղբյուրը` Իրավաբան.net