Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում քննության է առնվում նախկինում չդատված Ս.Խաչատրյանի դեմ հարուցված քրեական գործը:
Նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2005թ-ից հանդիսանալով ֆիզիկական անձ, բանավոր պայմանավորվածության համաձայն, մինչև 06.05.2009թ. իրականացրել է «ՄԱՊ» ՓԲ ընկերության կողմից արտադրված և իրեն վստահված տարբեր տեսակի գինիների, կոնյակների և պահածոների առաքում ԼՂՀ-ի տարածքում:
Իսկ 11.05.2009թ. արդեն Ա/Ձ Ա. Խաչատրյանի և ընկերության միջև կնքվել է ապրանքների մատակարարման պայմանագիր և համապատասխան հաշիվ-ապրանքագրերով իրեն վստահված ապրանքները մինչև 31.12.2011թ. Ս. Խաչատրյանը կրկին վաճառել է ԼՂՀ-ի տարածքում:
Նշված ժամանակահատվածում Ս. Խաչատրյանը ընկերության գույքը շարունակաբար հափշտակելու դիտավորությամբ վաճառքից ստացված ապրանքների` առանձնապես խոշոր չափի հասնող 32935.1 հազ. ՀՀ դրամ գումարը չի մուտքագրել դրամարկղ, այլ ՓԲԸ-ին ցույց է տվել, որպես չվաճառված ապրանք և նշված գումարը վատնելու եղանակով, հափշտակելով ծախսել է իր անձնական կարիքների համար:
Այսինքն Ս. Խաչատրյանը մեղադրվում է ՀՀ քր. օր-ի 179 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցանքի կատարման մեջ:
Որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:
Դատարանում մեղադրանքը պաշտպանվում է ՀՀ Արմավիրի մարզի դատախազության դատախազ Արամ Դոլինյանի կողմից:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Աղբյուրը` Իրավաբան.net