Կոնվենցիա` «Մշակութային ժառանգության կարևորությունը հասարակության համար»

Հայաստանի Հանրապետությունը միացել է «Մշակութային ժառանգության կարևորությունը հասարակության համար» Եվրախորհրդի շրջանակային կոնվենցիային: Վերջինի համաձայն` Կոնվենցիայի մասնակից պետությունները ընդունում են, որ

 

ա) յուրաքանչյուր մարդ` անհատապես կամ կոլեկտիվ, իրավունք ունի օգտվելու մշակութային ժառանգությունից և իր ներդրումը կատարելու նրա հարստացմանը,

 

բ) յուրաքանչյուր մարդ` անհատապես կամ կոլեկտիվ, պատասխանատվություն է կրում մյուս մարդկանց մշակութային ժառանգությունը հարգելու համար, այլ չափով, որքանով որ իր սեփականը, հետևա­բար և Եվրոպայի ընդհանուր ժառանգությունը,

 

գ) մշակութային ժառանգության նկատմամբ իրավունքի կիրառումը կարող է ենթարկվել միայն այնպիսի սահմանափակումների, որոնք անհրաժեշտ են ժողովրդավարական հասարակությունում հասարակության և մյուս մարդկանց իրավունքների և ազատությունների շահերի պաշտպանության համար:

 

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել