Գ. Մարկոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա եղբոր՝ Ռ. Մարկոսյանի խորհրդով որոշել է իր տանը` վառարանում, այրելու համար գաղտնի հափշտակել Լ. Կեսոյանին պատկանող մեկ հատ փշատենին և ուրիշի գույքի գաղտնի հափշտակություն կատարելու դիտավորությամբ Ա. Առաքելյանին տարել է Կեսոյանի կողմից օգտագործվող հողատարածք, մատնացույց արել հողատարածքում աճած փշատենին, ասել, որ այն պատկանում է իրեն, խոստացել այն բենզասղոցով կտրելու և իր տուն տեղափոխելու դիմաց վճարել 10.000 ՀՀ դրամ։
Ա.Առաքելյանը իր բենզասղոցով կտրել է մատնացույց արված ծառը, մանրացրել և տեղափոխել Գ.Մարկոսյանի տուն:
Ռ. Մարկոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա խորհուրդներ տալու եղանակով եղբորը՝ Գ. Մարկոսյանին օժանդակել է ուրիշի գույքի գաղտնի հափշտակություն կատարելուն։
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Աղբյուր՝ Իրավաբան.net