Աղջկա հետ հարաբերությունները պարզաբանելու արդյունքում անզգուշությամբ պատճառել է մահ

Հ. Ալոյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2011թ. հոկտեմբերի 3-ին` ժամը 10:00-ի սահմաններում, Աբովյան քաղաքի «Ճարտարագիտական» քոլեջի մուտքի դարպասի մոտ Ռոզա Ա.-ի հետ հարաբերությունների պարզաբանման նպատակով վիճաբանել է Հայկ Հ.-ի հետ, որի ընթացքում Հ. Ալոյանը, մարմնական վնասվածք պատճառելու դիտավորությամբ, բռունցքով հարվածել է Հայկ Հ.-ի գլխին և պատճառել կյանքին վտանգ սպառնացող առողջության ծանր վնասի հատկանիշներ պարունակող գլխի, քթի վնասվածքներ, որի հետևանքով Հայկ Հ.-ի գլխուղեղի կենսական կարևոր ֆունկցիաները սուր խանգարվել են` անզգուշությամբ առաջացնելով Հայկ Հ.-ի մահ:

 

Այսպիսով, Հ. Ալոյանը կատարել է հանցավոր արարք, որը նախատեսված է ՀՀ Քր. օր-ի 112 հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետով:

Հարուցվել է քրեական գործ, մեղադրյալ Գ. Ալոյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը:

 

Գործը գտնվում է Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի (նստավայրը` Եղվարդ) վարույթում:

 

Գործով իրեղեն ապացույցներ են հանդիսանում Հայկ Հ.-ի դիակի գլխի վրա առկա վնասվածքից վերցված արյան նմուշ, ՎԱԶ 2121 մակնիշի ավտոմեքենայի սրահից` վարորդի կողքի նստատեղի վերին հատվածից և դեպքի վայր հանդիսացող պետական ճարտարագիտական քոլեջի դարպասների դիմացից վերցված արնանման հետքեր:

 

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել