Ինչպե՞ս ստանալ միջազգային վարորդական վկայական
Իրազեկ քաղաքացի նախագծի 174-րդ տեսանյութի խորագիրն է՝ Ինչպե՞ս ստանալ միջազգային վարորդական վկայական, փորձագետը՝ ՀԵԻԱ անդամ, փաստաբան Արփինե Եղիկյանը: Միջազգային վարորդական վկայականներն ստորագրվում են քննական մարմնի (ստորաբաժանման) ղեկավարի կողմից և կնքվում միջազգային երթևեկության փաստաթղթերի հաստատման համար նախատեսված կնիքով, իսկ տրանսպորտային միջոցներ վարելու թույլատրելի կարգերը նշվում են դրոշմով: