Երևանի դատախազ Գևորգ Բաղդասարյանը այսօր՝ սեպտեմբերի 17-ին, «Մարտի 1»-ի գործով դատական նիստի ժամանակ նշեց, որ շատ երկար խոսվեց այն մասին, որ այս քրեկան գործը իրավական կողմ չունի, նա պնդում է հակառակը:
«Հայտարարություններ են արվում, որ չկան քրեական գործով ապացույցներ, չեմ պատրաստվում առաջ ընկնել, բայց մենք տեսնելու ենք այս քրեական գործի իրավական կողմը»,-նշեց նա:
Գևորգ Բաղդասարյանը հավելեց, որ Սահմանադրական դատարանը միջնորդությունը մերժել է ուղիղ նշելով, որ չի կարող այդ որոշմամբ ընդհանրապես կասեցնել քրեական օրենսգրքի այդ նորմի գործողությունը. «Եթե ՍԴ-ն խնդիր տեսներ նորմի հետ, ապա դրա գործողությունը կասեցրած կլիներ»: