Ինչո՞ւ է տարբեր հեռախոսահամարներից բազմիցս զանգահարել նախկին կնոջը

Մալաթիա-Սեբաստիա համայնքների ընդհանուր իրավասության դատարանի դատարվոր Կարեն Ֆարխոյանի վարույթում քննվում է նախկինում չդատված Արսեն Վարդանյանի դեմ հարուցված քրեական գործը: Վերջինս մեղադրվում է նրանում, որ 2012թ. օգոստոս ամսվա ընթացքում տարբեր հեռախոսահամարներից բազմիցս զանգահարել է իր նախկին կնոջը` Ալվարդ Բադալյանին, գումարային հարցերի շուրջ ծագած խոսակցությունների ժամանակ պահանջել է, որ որդուն հատկացված գումարներով բնակարան գնի, և սպառնալով վերջինիս` հայտնել է, որ հակառակ դեպքում նրան կսպանի, կպայթեցնի տունը, կվերացնի ընտանիքին:

 

Ա. Վարդանյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն չհեռանալու մասին:

 

Գործով մեղադրանքը պաշտպանվում է Մալաթիա-Սեբաստիա համայնքի դատախազության կողմից:

 

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել