Հանքաքարերն ապօրինի իրացրե՞լ են տարբեր ընկերությունների

Այսօր ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում քննության է առնվել քրեական գործն ըստ մեղադրանքի ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն և կազմակերպված հանցագործությունների գործերով վարչության ընդդեմ Սամվել Ջահանի Հարությունյանին:

 

Նախկինում դատվածություն չունեցող Սամվել Ջահանի Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով ՀՀ ԿԱ ՊԵԿ Վանաձորի տարածքային հարկային տեսչությունում հաշվառված «Կարատ» ՍՊ ընկերության տնօրեն, 20.05.2009թ. ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունից ստացել է Ընդերքի օգտակար հանածոների շահագործման նպատակով ուսումնասիրության հ.438 լիցենզիան և ուսումնասիրման լիցենզիային պայմանագրի հիման վրա իրավունք ձեռք բերել Լեռնապատի համայնքի տարածքում գտնվող հանքավայրից իրականացնելու 500մ3 անդեզիտաբազալտների և գրանիտոիդների փորձնական հանույթ, սակայն խախտելով ուսումնասիրման լիցենզիայի պայմանագրի, ինչպես նաև «Ընդերքի մասին» ՀՀ օրենսդրության և «Կոնցեսիայի մասին» ՀՀ օրենքի պահանջները` առանց հատուկ թույլտվության (լիզենզիայի) նշված հանքավայրից 2009թ. հոկտեմբերից մինչև դեկտեմբերի 26-ն ընկած ժամանակահատվածում իրականացրել է անդեզիտաբազալտների և գրանիտոիդների 8.720 մ3 ապարների, ինչպես նաև 4.200 մ կավաավազի և կավախճի հանույթ: Արդյունահանված 8.720 մ3 անդեզիտաբազալտային ապարները տեղափոխվել են «Քարաբերդ» ՍՊ ընկերության տարածքում գործող աղացը, վերամշակվել, ստացված խիճը իրացրել տարբեր ընկերությունների: Ծավալած ապօրինի ձեռնարկատիրական գործունեության հետևանքով պետությանը պատճառել է խոշոր չափի՝ 1.611.200 դրամ գումարի վնաս:

 

Որպես խափանման միջոց ընտրվել է ստուրագրություն չհեռանալու մասին:

 

 

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

Աղբյուրը`Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել