Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում, դատավոր Նապոլեոն Օհանյանի նախագահությամբ քննվում է Ռոմիկ Գրիգորյանի դեմ հարուցված քրեական գործը: Վերջինիս մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 18.11.2012թ.-ից մինչև 11.12.2012թ. պարբերաբար քաղաքացի Էվելինա Գրիգորյանին պատկանող հավանոցից կատարել է գողություն, իսկ 11.12.2012թ. հանցագործությունն ավարտին չի հասցրել իր կամքից անկախհանգամանքներից:
Մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն չհեռանալու մասին, իսկ մեղադրանքը դատարանում պաշտպանվում էՍյունիքի մարզի դատախազության կողմից:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Աղբյուրը՝ Իրավաբան.net