Սիրիահայերը ստանում են ՀՀ քաղաքացիության անձնագրեր

Հունվարի 17-ին Սիրիայի Արաբական Հանրապետությունում ՀՀ դեսպանությունում շարունակվում է սիրիահայերին ՀՀ քաղաքացիության անձնագրերի հանձնման արարողությունը:

 

ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունից հայտնում են, որ ՍԱՀ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արշակ Փոլադյանն ավելի քան երեսուն նոր ՀՀ քաղաքացիներին հանձնել է իրենց անձնագրերը:

 

Հանձնման պաշտոնական արարողությունից հետո, շնորհավորելով նոր քաղաքացիներին դեսպան, Արշակ Փոլադյանը նշել է, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացի լինելը մեծ պատիվ է յուրաքանչյուր հայի համար: Դեսպանն ընդգծեց նաև, որ մազապուրծ սերնդի զավակների համար սա պատմական և հիշարժան իրադարձություն է, հույս հայտնելով, որ նրանք հավատարիմ կմնան իրենց տված երդմանը: Ապա դեսպանը ՀՀ նորընծա քաղաքացիներին մաղթեց հաջողություն և խաղաղություն, որի կարիքը այս օրերին մեծապես զգում է սիրիահայ համայնքը:

 

Սիրիայում ՀՀ դեսպանությունում շարունակվում է ՀՀ քաղաքացիների անձնագրերի հանձնումը և առաջիկա օրերին սիրիահայ տասնյակ քաղաքացիներ կստանան իրենց անձնագրերը:

 

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել