Յուրօրինակ ինքնասպանության միջոց`«կոդեին»

Բենզինի, աղաթթվի, սոդայի և «Սեդալգին նեո» դեղամիջոցի սինթեզից ստացված նյութի ներարկումը պարբերաբար կիրառողներն 2 տարի անց վերածվում են քայլող դիակի: Այդ մարդկանց ապրելու շանսը 1-ից 3 տարի է: Թմրամոլների մոտ փտախտ է սկսվում, որը մեծ մասամբ անհնար է լինում բուժել: Ելքը մահն է: Սա յուրօրինակ ինքնասպանության ձև է:

 

Ռուսաստանի Դաշնությունում 2012 թվականի հունիսի 1-ից ուժի մեջ է մտել օրենք, համաձայն որի` «կոդեին» պարունակող դեղամիջոցների վաճառքն իրականացվում է միայն դեղատոմսերով: Այն դեղերը, որոնք դեղերի վերահսկողության դաշնային ծառայության տվյալներով հաճախ օգտագործվում են թմրամոլների կողմից թմրանյութ պատրատելու համար, ինչպես օրինակ դեզոմորֆինը, դեղատներում վաճառվում են միայն բուժող բժշկի դեղատոմսով: ՌԴ գլխավոր նարկոլոգի տվյալներով` ՌԴ-ում թմրամոլների 25%-ը դեզոմորֆին է ընդունում: Այդ մարդիկ շատ արագ ծանր հաշմանդամ են դառնում և մահանում:

 

Ներկայումս թմրանյութային կախվածությամբ մարդկանց կոդեին պարունակող դեղամիջոցների պահանջարկը ձեռնտու է դեղատների ցանցին:

 

Ցավոք, մեր իրականությունից խորթ չէ նման ինքնաշեն թմրանյութերի պատրաստումն ու օգտագործումը:

 

Երևանի աղյուսի գործարանի վերջնամասի կիսաքանդ շինությունում 2012թ. հուլիսի 13-ին նախկինում դատված Դավիթ Սարգսյանը և Կարեն Հասրաթյանը «Կաֆետին» տեսակի դեղամիջոցը բենզինի և մի շարք այլ նյութերի հետ խառնելու միջոցով տնայնագործական եղանակով, առանց իրացնելու նպատակի իրենց գործածման համար, համատեղ պատրաստել են 0.024 գրամ քաշով կոդեին տեսակի թմրամիջոց պարունակով հեղուկ:

 

Սույն դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, Դավիթ Սարգսյանին և Կարեն Հասրաթյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի (թմրամիջոցների կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ապօրինի շրջանառությունն առանց իրացնելու նպատակի) 1-ին մասի հատկանիշներով:

 

Սույն քրեական գործի քննությունը հանձնվել է Երևան քաղաքի Շենգավիթի վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի վարույթ: Ամբաստանյալների նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

 

0.024 կոդեին տեսակի թմրամիջոցը, 1 հատ 1 լիտր տարողությամբ պլաստմասե տարրա, 3 հատ կես լիտր տարողությամբ պլաստմասե տարրաներ, 4 հատ «Վալերյանկա» դեղամիջոց, 9 հատ լուցկի, 1 հատ սպիտակ գույնի դեղահաբ, 1 հատ ափսե, 3 հատ սրիչ, 5 հատ 5 մլգ. ներարկիչներ իրենց ասեղներով, 1 հատ 10 մլգ ներարկիչ իր ասեղով, 1 հատ 20 մլգ ներարկիչ իր ասեղով, կես տուփ լիմոնի աղ տեսակի պչեկուրսոր, փաթեթավորված և կնիքված վիճակում, մեղադրյալների անձնագրերը քրեական գործի հետ միասին հանձնվել են դատավորին:

 

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

Աղբյուրը`Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել