Հրայր Գ.-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2012թ. հունիս ամսից մինչև 2012 թ. նոյեմբերի 6-ն ընկած ժամանակահատվածում իրեն պատկանող բնակարանին կից ցանկապատված հողատարածքում առանց իրացնելու նպատակի, իր օգտագործման նպատակով աճեցրել է կանեփ տեսակի բույս, որից չորացնելու եղանակով վերամշակել, պատրաստել և պահել է 38.67 գրամ չորացված մարիխուանա տեսակի թմրամիջոց:
Հարուցվել է քրեական գործ, որը գտնվում է Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի վարույթում:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Աղբյուրը` Իրավաբան.net