Կրակել է տուժողի վրա` վերջինսի պատճառելով կյանքի համար վտանգավոր ծանր վնաս

Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է գտնվում քրեական գործը ըստ մեղադրանքի Կարեն.Ա.-ի:

 

Վերջինիս մեղադրանք է առաջադրվել այն բանի համար որ նա 31.08.2011 թ.«Արաբկիրի» մանկական զբոսայգում մայթեզրին, քննությանը չպարզված պատճառներով ծագած վիճաբանության ժամանակ իրեն պատկանող Սայգա 20 Կ տեսակի օդաճնշիչ զենքով դիտավորությամբ կրակել է Արսեն Պ.-Ի վրա` վերջինիս պատճառելով կյանքի համար վտանգավոր ծանր վնաս:

 

Գործով որպես իրեղեն ապացույց են հանդիսանում Կարեն Ա.-ի Եգեր որսորդական միավորման թիվ 00631 վկայականը և ԹՊԿ 533 համարի թույլտվությունը, և Սայգա 204 մոդելի 03372813 գործարանային համարով որսորդական հրացանը, տուժող Արսեն Պ.-ի հագուսը:

 

ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի համաձայն` դիտավորությամբ մեկ ուրիշին մարմնական վնասվածք պատճառելը կամ առողջությանն այլ ծանր վնաս պատճառելը, որը վտանգավոր է կյանքի համար կամ առաջացրել է տեսողության, խոսքի, լսողության կամ որևէ օրգանի կամ օրգանի ֆունկցիայի կորուստ կամ արտահայտվել է դեմքի անջնջելի այլանդակմամբ, ինչպես նաև կյանքի համար վտանգավոր այլ վնաս է պատճառել առողջությանը կամ առաջացրել է դրա քայքայում՝ զուգորդված ընդհանուր աշխատունակության ոչ պակաս, քան մեկ երրորդի կայուն կորստով կամ հանցավորի համար ակնհայտ մասնագիտական աշխատունակության լրիվ կորստով կամ առաջացրել է հղիության ընդհատում, հոգեկան հիվանդություն, թմրամոլությամբ կամ թունամոլությամբ հիվանդացում՝ պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից յոթ տարի ժամկետով:

 

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել