Այն հանցագործները, ովքեր աչքի չեն ընկնում իրենց խելացիությամբ, երբեմն զարմացնում են իրենց հնարամտությամբ:
Դեղերի ներմուծմամբ զբաղվողները հիմնականում շատ մեծ ջանքեր են թափում, որպեսզի օդանավակայաններում և սահմանն անցնելիս կարողանան աննկատ անցնել ոստիկանների և հայտնաբերման սարքերի մոտով:
Անցյալ տարի արձանագրվել էին մի շարք դեպքեր, երբ ալմաստի և թմրամիջոցների մաքսանենգները կուլ էին տալիս դրանցով լի իրենց փաթեթները` կարծելով, թե այդպես կարող են խույս տալ բացահայտվելուց, այնինչ դա սխալ ենթադրություն է: Իրականում կոկաինով լցված նման փաթեթների կուլ տալու հնարքները կարող են մահվան պատճառ հանդիսանալ, եթե դրանցից գեթ մեկը հանկարծակի պատռվի:
Ահա խելացի երկու այլ մեթոդներ, որոնք արդեն կիրառվում են:
Վերջերս Իսպանիայում ձեռբակալվել է պանամացի մի կին, ով փորձել էր մաքսանենգ ճանապարհով 3 ֆունտ կոկային անցկացնել Բարսելոնա` իր կրծքի իմպլանտի մեջ դնելու միջոցով: Դեպքը բացահատվել էր ռենտգեն քննության միջոցով:
Մյուս մեթոդը ավելի յուրօրինակ է: Յումայի սահմանի մոտ հայտնաբերվել է յուրահատուկ օդաճնշիչ զենք, որի փանփուշտները լցված են եղել մարիխուանայով: Թեև այս անգամ այն չի ստացվել, սակայն հնարամտության համար նրան կարելի է տալ գերազանց գնահատական:
Աղբյուրը` Իրավաբան.նեթ