Արձանը կոտրողը հոգեկան հիվանդ է

Հունվարի 15-ին համացանցում տեղակայվել է «Իջևանում հերթական քանդակ է գլխատվել» վերնագրով հրապարակումը, ըստ որի՝ վնասվել է խորհրդային տարիներին զբոսայգում տեղադրված քանդակներից մեկը:

 

Ոստիկանության փոխանցմամբ` ձեռնարկված միջոցառումների արդյունքում՝ ոստիկանության Իջևանի բաժին բերման է ենթարկվել 1990 թ. ծնված Մարտուն Ղ.-ն (հաշվառված է որպես հոգեկան հիվանդ):
Պարզվել է, որ նա է քարով կոտրել արձանը:
Ոստիկանության Իջևանի բաժնում նյութեր են նախապատրաստվում:

 

 

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել