38 հազար ուսուցչի աշխատավարձ բարձրացվեց

Սեպտեմբերի 1-ից 10%-ով բարձրացել է շուրջ 38 հազար ուսուցչի աշխատավարձ: Այս մասին հայտնում են կառավարության մամուլի ծառայությունից:

Ավելի վաղ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը հայտնել էր, որ կսահմանվի ուսուցիչների աշխատավարձի նվազագույն շեմ:

«Նոր բանաձևի միջոցով դպրոցները իրենց ֆինանսավորումը կստանան արդեն դասարանների քանակով, այլ պարամետրեր նույնպես հաշվի կառնվեն: Փոքր կազմ ունեցող դպրոցները ավելի լուրջ հնարավորություններ կստանան: Մենք սահմանելու ենք աշխատավարձերի ստորին շեմ, որտեղից արդեն ցանկացած հաջորդ բարձրացում շեմի վրա է հաշվարկվելու՝ ըստ տոկոսների»,-նշել էր Արայիկ Հարությունյանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել