Արթուր Մ.-ն (նախկինում չդատված) 2011թ. նոյեմբեր ամսից մինչև 2012թ. ընկած ժամանակահատվածում` տարբեր օրերի, հարմարեցված բանալիով բացելով Երևան քաղաքի Մասիսի փողոցի 3 նրբանցքում գտնվող, Բորիս Մ.-ի վարձակալած պահեստի դռան կողպեքը, ապօրինի մուտք է գործել այնտեղ և գողացել 8 159 720 ՀՀ դրամ արժողության «Վելլա» ֆիրմայի մազի լաք, «Լոնդա» ֆիրմայի մազի ներկ և այլ տնտեսական ապրանքներ` Բորիս Մ.-ին պատճառելով առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս:
Հարուցվել է քրեական գործ, որը գտնվում է Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում:
Մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Աղբյուրը` Իրավաբան.net