Հունվարի 15-ին, ժամը 17.45-ի դրությամբ Հայաստանի Հանրապետության միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներն ու լեռնանցքները բաց են։
Հանրապետության ամբողջ տարածքում առանց տեղումների եղանակ է։
ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարությունը տեղեկացնում է, որ Գորիս-Սիսիան ճանապարհահատվածում տեղ-տեղ մերկասառույց է։
Անվտանգ երթեւեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին իրականացվում են մաքրման, աղով ու ավազով մշակման աշխատանքներ:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել ձմեռային անվադողերով:
Աղբյուրը` Իրավաբան.net