Փաստորեն, մերօրյա Հայաստանում ևս սպանում են պատվերով:
Այսպես. Ստեփան Հ.-ն մեղադրվում է նրանում, որ Նարեկ Խ.-ի հետ, նախնական համաձայնությամբ, նախկինում ունեցած վեճի պատճառով վրեժխնդիր լինելու նպատակով, Արսեն Առուշանյանին նյութապես շահագրգռելով` պատվիրել են սպանել Սեդրակ Զ.-ին:
Նշված նպատակով, Ստեփան Հ.-ն ապօրինի կերպով ձեռք է բերել և մինչև 2006թ. հունիսի 23-ն ապօրինի կերպով պահել է ռազմամթերք հանդիսացող փափմուշտներ, որոնք հայտնաբերվել են 2006 թվականի հունիսի 23-ին` իրեն պատկանող տանը կատարված խուզարկությամբ:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Աղբյուրը` Իրավաբան.net