Ինչպես տեղեկացնում է Արդարադատության նախարարությունը` 2012 թվականին դատավորի կարգապահական պատասխանատվության հիմքերով կազմվել են թվով 19 տեղեկանքներ, որոնցից 4-ի հիման վրա հարուցվել են կարգապահական վարույթներ և 4 դատավորներ ենթարկվել է կարգապահական պատասխանատվության, 3-ով հարուցված կարգապահական վարույթները կարճվել են ՀՀ արդարադատության նախարարի կողմից, թվով 10 տեղեկանքներ ներկայացվել են ՀՀ արդարադատության նախարարի դիրքորոշմանը, իսկ 2-ով հարուցվել է կարգապահական վարույթ:
Աղբյուրը` Իրավաբան.net