2012 թվականի ընթացքում Արդարադատության նախարարության կողմից մշակվել և ՀՀ կառավարության քննարկմանն են ներկայացվել հետևյալ նախագծերը.
«Հայաստանի Հանրապետության իրավական և դատական բարեփոխումների 2012-2016 թվականների ռազմավարական ծրագիրը և ծրագրից բխող միջոցառումների ցանկը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության Նախագահի կարգադրության նախագիծը
ՀՀ Նախագահի 2012թ. հունիսի 30-ի թիվ ՆԿ-96-Ա կարգարդրության միջոցառումների շրջանակներում մշակվել են «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրքն ուժի մեջ մտնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերը
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը
ՀՀ կառավարության 2012 թվականի օգոստոսի 9-ի թիվ 1055-Ն որոշմամբ հաստատված միջոցառումների ծրագրի 80-րդ կետով նախատեսված միջոցառման շրջանակներում մշակվել է «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը,
մշակվել են «Դատախազական ծառայության մասին», «Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին», «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության օրենսդիր, գործադիր և դատական իշխանության մարմինների ղեկավար աշխատողների պաշտոնային դրույքաչափերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերը
«Այլընտրանքային ծառայության մասին Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրքը գործողության մեջ դնելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումների կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերը
«Թափոնների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Առևտրի և ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերը
ՀՀ կառավարության 2012 թվականի օգոստոսի 9-ի թիվ 1055-Ն որոշման միջոցառումների 78-րդ և 79-րդ կետերով նախատեսված՝ դատավորների թեկնածությունների ցուցակում ընդգրկելու համար թեկնածուների առաջադրման թափանցիկ և օբյեկտիվ ընթացակարգերի և դատավորի թեկնածուի ոչ միայն մասնագիտական գիտելիքների, այլև որպես դատավոր գործելու ունակության և արդյունավետության, տրամաբանական հմտությունների գնահատման հնարավորություն տվող կառուցակարգերի մշակման նպատակով մշակվել են «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» և «Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերը
ՀՀ կառավարության 2012 թվականի օգոստոսի 9-ի թիվ 1055-Ն որոշման միջոցառումների 77-րդ կետով նախատեսված «դատավորների թեկնածությունների Դատական իշխանության և դատախազության կադրերի պատրաստման և վերապատրաստման համար հիմնադրել Արդարադատության ակադեմիա» միջոցառման շրջանակներում մշակվել են «Արդարադատության ակադեմիայի մասին», «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին», «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» և «Դատական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերը
ՀՀ Նախագահի 2012թ. հունիսի 30-ի թիվ ՆԿ-96-Ա կարգարդրությամբ նախատեսված միջոցառումների շրջանակներում մշակվել են «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը:
Աղբյուրը` Իրավաբան.net