Օրենքը նախատեսում է, որ կատարողական թերթի բնօրինակը կորցնելու դեպքում կատարողական թերթ տված դատարանը կարող է պահանջանատիրոջ դիմումի հիման վրա տալ կրկնօրինակ:
Կատարողական թերթի կրկնօրինակը տալու մասին դիմումը պահանջատերը ներկայացնում է կատարողական թերթ տված դատարան:
Դիմումը կարող է տրվել մինչև կատարողական թերթի կատարման ներկայացնելու ժամկետի ավարտը: Դատարանը դիմումը քննում է այն ստանալու օրվանից տասնօրյա ժամկետում:
Պահանջատերը և պարտապանը պատշաճ ձևով տեղեկացվում են դատական նիստի ժամանակի և վայրի մասին, սակայն նրանց չներկայանալն արգելք չէ դիմումի քննության համար:
Դիմումի քննության արդյունքներով դատարանը կայացնում է որոշում:
Աղբյուրը`Իրավաբան.net