Նախկին ամուսինները չեն կարողացել բաժանել իրենց գույքը և ստիպված դիմել են դատարան

Համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 201 հոդվածի 1-ին կետի` ամուսնության ընթացքում ամուսինների ձեռք բերած գույքը նրանց համատեղ սեփականությունն է, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով կամ նրանց միջև կնքված պայմանագրով:

 

Ամուսինները, չկարողանալով փոխադարձ համաձայնությամբ բաժանել իրենց համատեղ կյանքի ընթացքում ձեռք բերված գույքը, դիմել են դատարան:

 

Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի վարույթում է գտնվում թիվ ԵԱՔԴ /0238/02/12 քաղաքացիական գործն ըստ հայցի Անժելա Վերդյանի ընդդեմ Ռուբեն Մարկոսյանի` ամուսնական կյանքի ընթացքում ձեռք բերված գույքը բաժանելու և բաժինն առանձնացնելու, իսկ դրա անհնարինության դեպքում բաժնի արժեքը բռնագանձելու պահանջների մասին:

 

24.05.2012 թվականին կողմերը դատարանի հաստատմանն են ներկայացրել հաշտության համաձայնություն:
Դատարանը, դատաքննությունը համարելով ավարտված, 07.06.2012թ. հայտարարել է վճռի հրապարակման օր:
Սակայն վճիռը չի հրապարակվել` հետևյալ պատճառաբանությամբ:

 

24.05.2012թ. դատարան է մուտքագրվել Արմինե Ազարյանի և Կարինե Վարդերեսյանի դիմումը` թիվ ԵԱՔԴ/0238/02/12 քաղաքացիական գործով երրորդ անձ ներգրավելու մասին:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 131 հոդվածի 2-րդ կետի համաձայն` դատարանը, անհրաժեշտ համարելով լրացուցիչ հետազոտել ապացույցները կամ շարունակել գործի համար նշանակություն ունեցող հանգամանքների պարզումը, վերuկuել է գործի քննությունը:

 

Համաձայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 131 հոդվածի 2-րդ կետի` 2. դատարանը, անհրաժեշտ համարելով լրացուցիչ հետազոտել ապացույցները կամ շարունակել գործի համար նշանակություն ունեցող հանգամանքների պարզումը, վերսկսում է գործի քննությունը:

 

Գործով նշանակվել է դատատեխնիկական և դատաապրանքագիտական փորձաքննություն և գործի վարույթը կասեցվել է: Ստացվել է փորձագետի համապատասխան եզրակացությունն ու գործի վարույթը վերսկսվել է:

 

Հաջորդ դատական նիստը նշանակվել է սույն թվականի փետրվարի 19-ին:

 

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել