Ուշադրություն. Հունվարի 13-ի ժամը 11.30-ի դրությամբ բոլոր ավտոճանապարհները հիմնականում դժվարանցանելի են

ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 13-ի ժամը 11.30-ի դրությամբ բոլոր ավտոճանապարհները հիմնականում դժվարանցանելի են:

 

Փակ են Բերդ-Ճամբարակ, Միրագ-Ճարճակիս (Դերեկ), Արագածոտնի մարզի Սարալանջ, Երնջատափ, Շողակն, Թթուջուր, Ձորագլուխ, Եղիպատրուշ գյուղերի ավտոճանապարհները:

 

Դժվարանցանելի են Սելիմի լեռնանցքը Տաշիր-Գոգավան, Տաշիր-Մեծավան, Արագածոտնի մարզի Ափնա, Շենավան և Ծաղկաշեն միջհամայնքային ավտոճանապարհները:

 

Կատարվում են ճանապարհների մաքրման և մշակման աշխատանքներ:

 

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է:

 

ՀՀ ԱԻ նախարարությունը հորդորում է բոլոր վարորդներին զերծ մնալ նշված ճանապարհներով երթևեկելուց:

 

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել