Հայրը վիճաբանության ժամանակ սպանել է որդուն

Հունվարի 11-ին, ժամը 17.15-ին, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից ոստիկանության Նոր Նորքի բաժնում հաղորդում է ստացվել, որ կրծքավանդակի ծակած վերքով իրենց մոտ է տեղափոխվել Դ. Մալյան փողոցի բնակիչ, 1957 թ. ծնված Վլադիմիր Նիկոյանի դիակը:

 

Դեպքի վայր մեկնած ոստիկանության ծառայողները պարզել են, որ նույն օրը, ժամը 16.30-ի սահմաններում, տանը, վիճաբանության ժամանակ, Վ. Նիկոյանին խոհանոցային դանակով հարվածել և սպանել է հայրը` 1930 թ. ծնված Վոլոդյա Նիկոյանը, որը նույն օրը, ժամը 19.00-ին, իրենց տնից բերման է ենթարկվել բաժին:

 

Հանցագործության գործիք դանակն առգրավված է:

 

Հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

 

Կատարվում է նախաքննություն: Հայտնում է ՀՀ ոստիկանությունը:

 

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել