Մեղադրվում է Թուրքիայից մաքսանենգ ճանապարհով դեղորայք տեղափոխելու մեջ

Ք. Խ.-ն մեղադրվում է նրանում, որ 2012թ. հուլիսի 20-ին Թուրքիայի Հանրապետության Ստամբուլ քաղաքից Երևան ուղևորվող «Մերսեդես» մակնիշի ավտոբուսով պոլիէթիլենային փաթեթի մեջ դրված և այն ավտոբուսի` իր նստատեղի տակ տեղադրված, մաքսանենգությամբ, առանց սահմանված ձևի հայտարարագրման, ՀՀ է տեղափոխել դեղորայք:

 

Մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

 

Նշենք, որ մաքսանենգությունը` Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով ապրանքների, մշակութային կամ այլ արժեքների տեղափոխումն առանց մաքսային հսկողության կամ դրանից թաքցնելով կամ մաքսային և այլ փաստաթղթերը խաբեությամբ օգտագործելու կամ դրանց մասին ճշգրիտ տեղեկությունները սահմանված ձևով չհայտարարագրելու կամ ոչ իր անվամբ հայտարարագրելու միջոցով, եթե դրանք կատարվել են խոշոր չափերով, բացառությամբ քրեական օրենսգրքի 215-րդ հոդվածի երկրորդ մասով նախատեսված ապրանքների կամ արժեքների` պատժվում է տուգանքով՝ 1 000 000-3 000 000 դրամի չափով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը հինգ տարի ժամկետով` մաքսանենգության առարկաների, իսկ վերջիններիս բացակայության դեպքում` դրանց արժեքի բռնագրավմամբ:

 

 

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

 

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել