Դատարանի վարույթում է գտնվում նաև հետևյալ քրեական գործը:
Ա. Ս.-ն քննությամբ դեռևս չպարզված անձանց հետ 2012թ. սեպտեմբերի 16֊ին ժամը 03.00-ի սահմաններում Երևան քաղաքի Բագբատունյաց փողոցի 43շենքի մոտ գոռգոռոցներով զրուցել են միմյանց հետ։
Այդ ձայներից շենքի բնակիչներից մեկը դիտողություն է արել, սակայն Ա. Ս.-ն, չընդունելով դիտողությունը, փորձել է ընդգծել իր ենթադրյալ «առավելությունը» հասարակության այլ անդամների նկատմամբ, պատասխանել է հայհոյանքով, և հիմք ընդունելով քաղաքացու կողմից իրենց դիտողություն անելու չնչին առիթը, վեճի են բռնվել Ա. Շ.-ի և է. Շ.-ի հետ, որի ընթացքում ձեռքերով և ոտքերով հարվածել են Ա. Շ.-ին՝ պատճառել է փակ գանգուղեղի վնասվածք, քթոսկրի բաց բազմաբեկոր տեղաշարժված կոտրվածք, աջ ակնակապիճի ստորին պատի կոտրվածք, աջից 4, 5, 6-րդ կողերի կոտրվածքներ և միջին ծանրության այլ վնասվածքներ:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Աղբյուրը` Իրավաբան.net