Ամուսնության առաջարկը մերժելու հետևանքները, թե՞ «Կովկասի գերուհուին», թե՞…

Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի (նստավայրը Մասիս) վարույթում է գտնվում քրեական գործն ըստ մեղադրանքի Սամվել Եսայանի, ում մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2012թ. հոկտեմբերի վերջերին` չպարզված օրը, հանդիպելով Լիաննա Կումրիկյանին, ամուսնության առաջարկ է արել, սակայն վերջինս մերժել է: Ս.Եսայանը 2012թ. նոյեմբերի 6-ին Ա.Փարյանին և Ս.Մուսայելյանին վստահեցրել է, որ ամուսնանալու է Լ.Կումրիկյանի հետ և բռնություն գործադրելու միջոցով նրան քաշելով նստացրել են ավտոմեքենան և առևանգել: Միայն Արմավիրի մարզի Մրգաշատ գյուղի ճանապարհին Ա.Փարյանին հաջողվել է կանգնեցնել ավտոմեքենան, որից հետո Լ.Կումրիկյանը, Ա.Փարյանն ու Ս.Մուսայելյանն իջել են, իսկ Ս.Եսայանը ավտոմեքենայով դիմել է փախուստի:

 

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

 

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել