Հունվարի 11-ին` ժամը 09.45-ի դրությամբ, սաստիկ բքի եւ տեսանելիության բացակայության պատճառով փակ են Տավուշի մարզի Բերդ-Ճամբարակ ճանապարհահատվածն ու Սելիմի լեռնանցքը: Բքի պատճառով դժվարանցանելի է Քուչակ-Ապարան-Ալագյազ ճանապարհահատվածը:
Հայաստանի Հանրապետության տրանսպորտի եւ կապի նախարարությունը հայտնում է, որ հանրապետությունում ջերմաստիճանի կտրուկ նվազման պատճառով ճանապարհներին առկա է մերկասառույց. անվտանգ երթեւեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին իրականացվում են մաքրման, աղով ու ավազով մշակման աշխատանքներ:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել ձմեռային անվադողերով:
Աղբյուրը` Իրավաբան.net