Դատական ծառայության պաշտոնը սույն օրենքով սահմանված կարգով հաստատված պաշտոնների անվանացանկով նախատեսված դատական ծառայության պաշտոնն է:
Դատական ծառայության պաշտոնները դասակարգվում են ըստ խմբերի և ենթախմբերի՝ ելնելով այդ պաշտոնները զբաղեցնող անձանց աշխատանքի կազմակերպման և ղեկավարման պատասխանատվության, խնդիրների բարդության, որոշումներ կայացնելու լիազորությունների, շփումների և ներկայացուցչության, ինչպես նաև գիտելիքների և հմտությունների անհրաժեշտ մակարդակից:
Դատական ծառայության պաշտոնները դասակարգվում են ըստ հետևյալ խմբերի.
1) դատական ծառայության բարձրագույն պաշտոններ.
2) դատական ծառայության գլխավոր պաշտոններ.
3) դատական ծառայության առաջատար պաշտոններ.
4) դատական ծառայության կրտսեր պաշտոններ:
Յուրաքանչյուր խմբի դատական ծառայության պաշտոնները դասակարգվում են 1-ին և 2-րդ ենթախմբերի:
Դատական ծառայության պաշտոնների խմբերում 1-ին ենթախումբը տվյալ խմբի բարձրագույն ենթախումբն է:
Դատական ծառայության պաշտոնների անվանացանկով նախատեսված որևէ պաշտոն զբաղեցնող անձը համարվում է դատական ծառայող:
Օրենքով նախատեսված դեպքերում դատավորին հատկացվող դատական ծառայության պաշտոններում աշխատող անձինք համարվում են դատավորին կցվող դատական ծառայողներ:
Աղբյուրը` Իրավաբան.net