Ո՞ր երկրի քաղաքացի է ՀՀ քաղաքացիներից ծնված երեխան
Իրազեկ քաղաքացի նախագծի 163-րդ տեսանյութի խորագիրն է՝ Ո՞ր երկրի քաղաքացի է ՀՀ քաղաքացիներից ծնված երեխան, փորձագետը՝ Երևանի հակակոռուպցիոն կենտրոնի իրավախորհրդատու Զարուհի Հարությունյանը: Այն դեպքում, երբ ծնողներից մեկը երեխայի ծնվելու պահին Հայաստանի Հանրապետության քաղաքացի է, իսկ մյուսը` օտարերկրյա քաղաքացի, երեխայի քաղաքացիությունը որոշվում է ծնողների գրավոր համաձայնությամբ: