Հունվարի 9-ին, ժամը 12:00-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելով, «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Ա. Մ.-ին այցելած քաղաքացի Գ. Մ.-ից անձնական խուզարկության ժամանակ հայտնաբերել և առգրավել են վերջինիս ոտքի ազդրի վրա կպչուն ժապավենով ամրացված պոլիեթիլենային փաթեթ, որում առկա է եղել սուբոտեքսանման դեղահաբի մեկ կտոր:
Նույն օրը, ժամը 13:00-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Դ. Ն.-ին այցելած քաղաքացի Բ. Կ.-ի անձնական խուզարկության ժամանակ հայտնաբերել և առգրավել են ոտքի ազդրի վրա կպչուն ժապավենով ամրացված պոլիեթիլենային երկու փաթեթ, որում առկա է եղել ընդհանուր 4,7 գրամ «մարիխուանա» տեսակի թմրանյութին նմանվող զանգված: Երկու փաստի առթիվ էլ կատարվում է հետաքննություն: ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժինը տեղեկացնում են, որ հայտնաբերված նյութերն ուղարկվել են փորձաքննության:
Լուսանկարը` moj.am-ի
Աղբյուրը` Իրավաբան.net