Փառանձեմ Առաքելյանը խարդախությամբ ներկայանալով որպես ՀՀ Ոստիկանության ԱՎՎ-ի աշխատակից, չարաշահելով Անի Էլիզբարյանի վստահությունը վերջինիս և նրա մոր` Իվետա Էլիզբարյանի համար «Շենգեն» ելքի արտոնագիր ստանալու գործընթացը կազմակերպելու պատրվակով, 2009թ. հունիսին խարդախության եղանակով Ա. Էլիզբարյանից հափշտակել է առանձնապես խոշոր չափի 4.464.000 ՀՀ դրամին համարժեք 12.000 ԱՄՆ դոլար գումար:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ, և Փառանձեմ Առաքելյանին մեղադրանք է առաջադրվել վերը նշված արաքը կատարելու համար:
Մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Աղբյուրը` Իրավաբան.net