Տավուշի մարզի առաջի ատյանի ընդհանուր իրավասության դատարանը քննության է առել թիվ ՏԴ2/0073/01/12 քրեական գործը ըստ մեղադրանքի Արմեն Նագլուխանյանի (Նախկինում 1 անգամ դատված):
ՀՀ ՊՆ վեցերորդ կայազորային քննչական բաժնի կողմից 29.11.2012 թ-ին ՀՀ քրեական օրենսգրքի 361-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ այն փաստի կապակցությամբ, որ ՀՀ ՊՆ թիվ 51191 զորամասի 1-ին մոտոհրաձգային գումարտակի 3-րդ վաշտի 2-րդ դասակի հրամանատարի տեղակալ, պայմանագրային զինծառայող ավագ սերժանտ Արմեն Նագլուխանյանը 09.07.2012 թ-ին ծառայության չի ներկայացել և միայն 12.07.2012 թ-ին ժամը 11.00-ին ներկայացել է զորոմաս `առանց հարգելի պատճառների ծառայությունից բացակայելով երեք օրից ավելի, բայց մեկ ամսից ոչ ավելի տևողությամբ:
Մեղադրական եզրակացությունը հաստատվել է 21.11.2012 թ-ին, և գործն ուղարկվել դատարան:
Մինչև դատական նիստը սկսվելը ամբաստանյալ Արմեն Նագլուխանյանը միջնորդել է դատաքննությունն անցկացնել արգացված կարգով և հայտարարել է, որ միջնորդությունը ներկայացրել է կամավոր, խորհրդակցելով իր պաշտպանի հետ, գիտակցում է արագացված կարգով դատաքննություն անցկացնելու հետևանքների մասին:
Դատարանը, համոզվելով, որ առկա են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 3751 և 3752 հոդվածներով նախատեսված պայմանները, որոշում է կայացրել արագացված կարգով դատական քննություն անցկացնելու մասին:
Դատարանը գտել է, որ ամբաստանյալին առաջադրված մեղադրանքը հիմնավորված է և նա ենթակա է պատասխանատվության ՀՀ քրեական օրենսգրքի 361 հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության կատարման համար: Պատիժ նշանակելիս դատարանն ամբաստանյալի պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանք է դիտել խնամքին մեկ մանկահասակ երեխայի և չաշխատող կնոջ առկայությունը, ինչպես նաև այն, որ նա բնութագրվում է դրական, ընդունել է մեղքը և անկեղծորեն զղջացել կատարած արարքի համար: Դատարանն ամբաստանյալի պատասխանատվությունն ու պատիժը ծանրացնող հանգամանք է դիտել հանցանքը կատարելու ռեցիդիվը:
ՀՀ քրեական օրենսգրքի 22 հոդվածի 1-ին կետի համաձայն` հանցագործությունների ռեցիդիվ է համարվում դիտավորությամբ հանցանք կատարելն այն անձի կողմից, ով դատվածություն ունի նախկինում դիտավորությամբ կատարված հանցանքի համար:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 3753 հոդվածի 6-րդ մասի համաձայն` դատարանը արագացված կարգով դատական քննության արդյունքում մեղադրական դատավճիռ կայացնելիս նշանակում է պատիժ, որը չի կարող գերազանցել կատարված հանցագործության համար նախատեսված առավել խիստ պատժի երկու երրորդը, իսկ եթե առավել խիստ պատժի երկու երրորդը փոքր է տվյալ հանցագործության համար նախատեսված առավել մեղմ պատժից` ապա առավել մեղմ պատիժը:
Նշված գործով դատարանը վճռել է Արմեն Նազլուխանյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 361 հոդվածի 1-ին մասով և նրան դատապարտել կարգապահական գումարտակում պահելով 8 /ութ/ ամիս ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 67 հոդվածի 1-ին մասի կիրառմամբ` նոր դատավճռով նշանակված պատժին մասնակիորեն գումարել Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 23.01.2012թ. թիվ ՏԴ/0198/01/11 դատավճռով նշանակված 6 /վեց/ ամիս ժամկետով կարգապահական գումարտակում պահելը և նրան վերջնականապես դատապարտել կարգապահական գումարտակում պահելով` 9 /ինը/ ամիս ժամկետով:
Նրա նկատմամբ ընտրված ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցը թողնել անփոփոխ` մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորություննապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտածդատավճռով:
Աղբյուրը`Իրավաբան.net