Փակվել է Եղվարդ-Արագյուղ-Հարթավան ճանապարհահատվածը, Սարավանի լեռնանցքը բաց է

 Հունվարի 9-ին` ժամը 10.00-ի դրությամբ, սաստիկ բքի եւ տեսանելիության բացակայության պատճառով փակվել է Եղվարդ-Արագյուղ-Հարթավան ճանապարհահատվածը:

 

Անվտանգ երթեւեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին իրականացվում են մաքրման, աղով ու ավազով մշակման աշխատանքներ:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել ձմեռային անվադողերով:

 

Հունվարի 9-ին, ժամը 12.00-ի դրությամբ՝ Սյունիքի մարզը սպասարկող Սարավանի լեռնանցքը բաց է։
Անվտանգ երթեւեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին իրականացվում են մաքրման, աղով ու ավազով մշակման աշխատանքներ:

 

Աղբյուրը` Իրավաբան.net

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել